Ադրբեջանցի դիվանագետ, Իսլամական համագործակցության կազմակերպությունում երկրի ներկայացուցիչ Արիֆ Մամեդովը Facebook-ում հակաիշխանական գրառում էր արել, ապա մեկնաբանել էր իրեն հայ լինելու մեջ մեղադրողներին՝ նշելով, որ զտարյուն ադրբեջանցի է:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ծառայողական քննություն է սկսել` Եվրամիությունում Իսլամական համագործակցության կազմակերպության առաքելության ղեկավար Արիֆ Մամեդովի ֆեյսբուքյան գրառումից հետո:
ԱՄՆ-ին մտահոգում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը, թե հայերը, լրագրողներն ու սեռական փոքրամասնությունները խռովության գործակալներն են՝ ասաց ԱՄՆ-ի պետքարտուղարության մամլո քարտուղարի պաշտոնակատար Մարի Հարֆը:
Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել է, թե Ռուսաստանը վերստին չի միանա Մեծ յոթնյակին, քանի դեռ Վլադիմիր Պուտինը համարվում է այդ երկրի նախագահը։ Կանադան դեմ է Պուտինի ներկայությանը այդ կառույցում, հայտարարել է Հարփերը։
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնեց Ֆրանսիա՝ Կաննում նա ներկա կգտնվի «Միդեմ» միջազգային երաժշտական փառատոնին, որին Հայաստանն այս տարի մասնակցում է պատվավոր հյուրի կարգավիճակով:
Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը Անկարայի համար անընդունելի է համարել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու պատրաստության գնահատականի շուրջ Եվրախորհրդարանի զեկույցը։
Եվրախորհրդարանում և Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական կազմակերպությունների դաշնությունում ԵՄ - Հայաստան բարեկամության խմբի նախաձեռնությամբ հունիսի 3-ին Եվրախորհրդարանում «Հակամարտությունները և ինքնորոշման իրավունքը» թեմայով քննարկում է ընթացել։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հունիսի 10-ին կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Պոնտիֆիկոսի ներկայացուցիչ Չիրո Բենեդետին ասել է, որ նախագահ Պուտինը Վատիկան կայցելի հունիսի 10-ին՝ Հռոմի պապի հետ հանդիպելու:
ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ոչ միայն իր, այլև ողջ ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն է համարում, որ հաջողվել է պահպանել ՈՒկրաինան նման բարդ պայմաններում, տեղեկացնում է censor.net.ua կայքը:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...